Հոգեկան առողջություն
Հուզվել պետք չէ
Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն 10%-ն են բացասական իրադարձությունները:
Իսկ դա նշանակում է, որ, եթե մենք ուզում ենք մեզ երջանիկ զգալ, ապա հարկ է ընդամենը սեփական ուշադրությունը կենտրոնացնել լավ բաների վրա և չմտածել վատի մասին:
Բայց, եկեք նաև քննարկենք, թե ինչպիսի իզուր տագնապներ և անհանգստություններ կարող են թունավորել մեր կյանքը և խորհրդածենք դրանց իրական պատճառների մասին:
- Չեմ հասցնում… ժամանակին ավարտել նախագիծը, վազվզել խանութներով, զանգել հարազատներին… Մի խոսքով, ցուցակն անվերջանալի է: Վաղուց ի վեր արձանագրվել է, որ հենց շտապողականությունը թույլ չի տալիս ժամանակին և որակյալ կատարել առաջադրանքը, որը մեր առջև դնում է կյանքն ու մասնագիտությունը:
- Մրցակցություն: Այո, այն մեր հասարակության մեջ ոչ միայն պարզապես մեծ է, երբեմն նաև արդարացված չէ: «Արևի տակ յուրաքանչյուր տեղի համար» մրցակցում է մի քանի մարդ միաժամանակ և այդ պայքարում նրանցից յուրաքանչյուրը հակված է մոռանալ սեփական անհատականության մասին:
- Չեմ կարող ավտոմատ կերպով մի քանի գործ միաժամանակ անել: Այսօր, մի տեսակ, նորաձև է դարձել միջինվիճակագրական մարդուց պահանջել, որ նա լինի նվազագույնը Հուլիոս Կեսար, ով (ի դեպ, պատմության մեջ միակը) կարողանում էր պարբերաբար երեք գործ միանգամից անել: Ընդհանրապես, մարդկային հոգեբանությունը կարողանում է կենտրոնանալ միայն մեկ գործի վրա, իսկ գործողությունների ավտոմատիզմը նվազեցնում է ստեղծագործական հատկությունը և այն կատարելու որակը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
- Նյութական արժեքներ և դրամ: Նույնիսկ, եթե մենք ամեն ինչ ունենք, միևնույնն է, չենք դադարում անհանգստանալ` հանկարծ որևէ բան չպակասի, չվերջանա: Եվ այդ մտատանջության մեջ երբեմն «կոպտանում է» մեր հոգին, «լցվելով» սովորական դեպրեսիայով, քանի որ երբեք էլ հնարավոր չի եղել և չի լինելու բոլորից հարուստ լինել:
- Ծերություն: Երիտասարդությունը, բնական և ձեռքբերովի` անհամար ջանքերի և գումարի գնով, այսօր նորաձև է համարվում: Կարծիք կա, թե երիտասարդ տեսք ունեցող մարդն անպայման հաջողակ է և երջանիկ: Հենց սա էլ 25 տարեկանում առաջին կնճիռներից անհանգստանալու պատճառ է դառնում:
- Ինֆորմացիա: Ժամանակակից մարդու գիտակցության մեջ հիմնովին տեղ է գրավել, թե «ինֆորմացիային տիրապետել, նշանակում է աշխարհի տերը լինել», այսինքն` հաջողակ լինել: Ահա և անհանգստանում ենք, որ ինչ-որ բան չհասցրինք լսել, կարդալ և հասկանալ:
- Կյանքի նորմեր: Դե ով կյանքում գոնե մեկ անգամ չի անհանգստացել, թե կարծես թե ճիշտ չի ապրում, ոչ այնպես, ինչպես պետք է, ոչ բոլորի պես: Ուրիշների նման ապրելու անհանգստության մեջ կորցնում ենք գլխավորը` անհատականությունը, գուցեև մենք մեզանից գողանում ենք կյանքի լավագույն րոպեները, որոնք կարող էինք ապրել միայն ինքներս մեզ համար:
- Սեր: Մարդուն հատուկ է մշտապես դրա համար անհանգստանալ, մեկ այն չկա և նա միայնակ է, մեկ` նա գտել է իր սերն ու վախենում է այն կորցնել, մեկ էլ` սկսում է հուզվել արդեն անցած-գնացած սիրո համար: Բայց այդ կախարդական զգացումն ամենևին էլ կախված չէ մեր ցանկություններից և լիովին անտարբեր է բազմակերպ անհանգստությունների հանդեպ: Այն անտառի, գետի պես է, կամ կա, կամ` չկա և անհանգստանալն այստեղ ոչ մի օգուտ էլ չի տալիս:
- Դժբախտ դեպքեր: Ամեն օր հեռուստացույցի էկրանից «մեր գլխին է թափվում» բացասական ինֆորմացիայի հոսքը` ահաբեկչական ակտերի, ավտովթարների և ավիաաղետների, բնական աղետների վերաբերյալ և այլն: Բայց եթե ինքնաթիռով թռչելը կամ ավտոմեքենայով ուղևորվելն անհրաժեշտ է, էլ ինչ անհանգստության մասին կարող է լինել խոսքը:
- Եղանակ: Զվարճալի է, բայց օդերևութաբանական տեսությունները անհանգստացնում են ոչ միայն օդերևութաբաններին, օդաչուներին և երկրաբաններին: Եթե հաշվենք, թե միջինվիճակագրական մարդը օրվա մեջ քանի անգամ է լսում, կարդում կամ նայում օրվա եղանակի տեսությունը, պարզ կդառնա, որ եղանակը մեզանից շատ-շատերի համար անհանգստության լուրջ և մշտական առիթ է:
21.03.2013 Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ